-
29.07.2017|
11:09
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը:
-
28.07.2017|
17:04
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում։ Հուլիսի 27-ին նրա ստորագրած օրենքով վավերացվել է Սիրիայի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանն իր ավիաբազան Սիրիայի տարածքում կպահի 49 տարի, գումարած 25 տարի ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը:
-
28.07.2017|
09:57
Գեներալ-մայոր ԱՇՈՏ ՍԵԴՐԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հուշագրության վերջին էջը փակելուց հետո ընթերցողի մեջ ակամայից հարց է առաջանում. ի՞նչ է սա՝ անձի՞, բանակի՞, թե՞ մի ամբողջ երկրի և ժողովրդի վերջին քառորդդարյա կենսագրությունից հատված:
-
27.07.2017|
22:47
Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը՝ Իսրայելը, պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին, սակայն դա կախված է գնային առաջարկից ու այլ գործոններից՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
26.07.2017|
10:19
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:
-
26.07.2017|
10:04
Չնայած Վաշինգտոնից հնչող զգուշացումներին, Թուրքիան վերահաստատում է ՌԴ արտադրության S-400 հակաօդային համակարգերի ձեռքբերման հաստատակամությունը՝ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը:
-
25.07.2017|
18:01
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է իր աշխատանքը Սիրիայի Արևելյան Գութայում՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ռուսաստանցի զինվորականները տեղադրել են երկու վերահսկիչ և չորս դիտորդական կետեր:
-
25.07.2017|
16:25
Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:
-
25.07.2017|
10:00
Ամերիկամետ զինյալների հետ նույն բանն էր կատարվում նաև երկրի հյուսիսում: Ավելին, նրանց մի մասն անցել էր սիրիական «Ալ-Քաիդայի»՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման՝ նախկին «Ջեբհաթ ան-Նուսրայի» կողմը: Օրինակ, «Ալ-Զինկին» խայտառակ համբավ ունի այն պատճառով, որ գլխատել է մի պաղեստինցի փախստական տղայի:
-
25.07.2017|
01:54
Քաբուլում վաղ առավոտյան ավտոմեքենայի պայթյունից առնվազն 24 մարդ է զոհվել, 42-ը` վիրավորվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: